Ջոնի Դեփը մասնակցել Է Hollywood Vampires ռոք խմբի նոր ալբոմի ձայնագրությանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփը սեպտեմբերին երկու համերգով հանդես կգա նշանավոր շոք-ռոքեր եւ վոկալիստ Էլիս Քուփերի ու կիթառահար Ջո Փերիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքը:
«Ջոնի Դեփը ժամանակավորապես կդառնա Էլիս Քուփերի «Հոլիվուդյան վամպիրներ» (Hollywood Vampires) հանրաճանաչ ռոք-խմբի անդամը,-նշում Է նա:-Դեփը կիթառ Է նվագելու, նա նաեւ մի շարք դերերգեր կկատարի որպես բեք-վոկալիստ»:
Ջոնի Դեփի մասնակցությամբ համերգները տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին եւ 17-ին Roxy Theatre նշանավոր գիշերային ակումբում, որը գտնվում Է Հոլիվուդի արեւմտյան մասում: Դրանից հետո երաժշտական փառատոնի մասնակցելու համար խումբն ամբողջ կազմով կուղեւորվի Բրազիլիա, որտեղ սեպտեմբերի 24-ին համերգ կտա Ռիո դե Ժանեյրոյում:
Արդեն հայտնի Է դարձել, որ մի շարք օրիգինալ ստեղծագործությունների շարքում, որոնք Էլիս Քուփերն ստեղծել Է Hollywood Vampires-ի համար, խումբը, Ջոնի Դեփի մասնակցությամբ, կկատարի ժամանակակից ռոք երաժշտության այնպիսի հիթեր, ինչպիսիք են The Who խմբի "My Generation"-ը եւ The Doors խմբի "Break on Through"-ը:
Միաժամանակ Hollywood Vampires-ը սեպտեմբերի 11-ին թողարկում Է իր նոր ալբոմը, որի վրա աշխատանքին, բացի Ջոնի Դեփից, մասնակցել են նախկին բիթլ Փոլ Մաքքարթնին, Դեւիդ Գրոլը՝ Foo Fighters-ից, Սլեշը, որը նվագել Է Guns N'Roses-ում, Բրայան Ջոնսոնը՝ AC/DC-ից: Համերգները ժամանակի առումով համընկնում են սեպտեմբերի 18-ին «Սեւ պատարագ» ֆիլմի Էկրան բարձրանալու հետ, որտեղ Ջոնի Դեփը խաղացել Է Հետաքննությունների համերկրային բյուրոյի գաղտնի գործակալի եւ մաֆիոզ ՈՒայթ Բալջեի գլխավոր դերը: Կինոնկարի սյուժեն հիմնված Է իրական իրադարձությունների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: