Տարածաշրջանային

Դիարբեքիրում PKK-ի հարձակման հետևանքով երկու զինվոր է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում PKK-ի հարձակման հետևանքով երկու զինվոր է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հերթական հարձակումն է գործել Դիրաբեքիրում ռազմական մեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քուրդ զինյալներն ական են նետել Սիլվան գավառի ճանապարհահատվածով անցնող ռազմական մեքենայի վրա, ինչի հետևանքով 2 զինվոր է վիրավորվել: Վնասներ է կրել նաև ռազմական մեքենան: Հարձակվողներին հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ աշխատանքներ են սկսվել:

Օգոստոսի 3-ին քրդերը մեկ այլ հարձակում էին գործել թուրք զինվորականության վրա: Քրդերը գործողություն էին իրականացրել Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհի այն հատվածին, որտեղով անցնելիս են եղել զրահապատ երկու ռազմական ավտոմեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չէին գրանցվել:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում