Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ռուսաստանում ստեղծվել են օդատիեզերական ուժեր

Ռուսաստանում ստեղծվել են օդատիեզերական ուժեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմաօդային ուժերը եւ օդատիեզերական պաշտպանության զորքերը միավորվել են՝ կազմելով զինված ուժերի նոր տեսակ՝ ՌԴ-ի Օդատիեզերական ուժեր (ՕՏՈւ), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Նոր կառուցվածքը ներառում Է ավիացիայի բոլոր տեսակները, հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության ուժերը, ինչպես նաեւ տիեզերական ուժերի ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են տիեզերական ռազմական սարքերի ուղեծիր դուրսբերման եւ դրանց կառավարման համար:

«Ռազմաօդային ուժերի եւ օդատիեզերական պաշտպանության զորքերի միավորման ուղիով ՕՏՈւ-ի ձեւավորումը երկրի օդատիեզերական համակարգի կատարելագործման օպտիմալ տարբերակն Է»,-սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am