Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ցեղասպանության տարելիցին անգլերենով վերահրատարակվել է Թոմարզա հայկական գյուղի պատմությունը

Ցեղասպանության տարելիցին անգլերենով վերահրատարակվել է Թոմարզա 
հայկական գյուղի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վինսկոնսինում բնակվող Թորոս Մադաղճյանի «Յուշամատեան Թոմարզայի» գրքի անգլերեն տարբերակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով Journal Times պարբերականը, հուշամատյանը հետաքրքիր ազգագրական և պատմական տեղեկատվություն է հաղորդում Թուրքիայի Թոմարզա հայկական գյուղի ծագման, զարգացման և վերջապես 1915 թվականին տեղի բնակչության գաղթի մասին դեպի ԱՄՆ Վինսկոնսին նահանգ: Այն ներառում է Թոմարզայի բնակիչների հուշերը և վկայությունները, որոնք հավաքագրվել են դեռևս 60 տարի առաջ:

Կաշկակար Թորոս Մադաղճյանը ԱՄՆ է գաղթել 1910 թվականին: «Յուշամատեան Թոմարզայի» հեղինակի առաջին գիրքն է: Անդրանիկ հրատարակությունը լույս է տեսել 1959 թվականին հայերենով և նվիրված է ապագա սերունդներին՝ ի հիշատակ հեղինակի ծննդավայրի: Գիրքը վերահարատարակել է Թորոս Մադաղճյանի թոռնուհին՝ Ժանետ Մրազեկ Մադաղճյանը: Հուշագրությունն անգլերեն թարգմանել է Գերապատվելի Արթեն Աշճյանը: Գիրքը հասանելի է Amazon.com կայքում: Մեկական օրինակներ նվիրվել են Ռասինի հանրային գրադարանին և Սուրբ Մեսրոպ եկեղեցու գրադարանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am