Տարածաշրջանային

Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի»

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի»

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելյան հատվածներում վերջին շրջանում ինտենսիվ դարձած հարձակումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղական իշխանությունները երկրի մի շարք շրջաններ հայտարարել են որպես «հատուկ անվտանգության գոտի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Աղրըի (Արարատ) նահանգապետարանը 15 օրով «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հայտարարել Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը:

Օգոստոսի 4-19-ը «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարվել նաև Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի մի շարք գավառներում:

Ավելի վաղ Քիլիսի նահանգապետարանը ևս մեկ շաբաթով «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել Սիրիայի սահմանային չորս շրջաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում