Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմասնակցի 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Օգոստոսի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանան 3x3 բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ընտրական 3-րդ ենթախմբի հանդիպումները, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականում հանդես կգան Հակոբ Անուշյանը, Սերգեյ Պոդկոլզինը, Միխայիլ Եգորովը եւ Մաքսիմ Կնյազեւը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Ընտրական փուլին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Դանիայի, Լատվիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցել եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու Բելառուսում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում