Տարածաշրջանային

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի և Իտալիայի ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի և Իտալիայի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ` մտքեր փոխանակելով երկիրը վարակած ահաբեկչական ալիքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս անգամ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ բին Հուսեյնի և Իտալիայի վարչապետ Մատտեո Ռոնզիի հետ:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցում Էրդողանը բին Հուսեյնի հետ զրույցում նշել է, որ Սիրիայում տիրող քաոսային իրավիճակը բացասաբար է ազդել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հորդանանի վրա: Թուրքիայի նախագահը խոսել է Սիրիայում «անցումային կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ավելի ուշ Էրդողանին է զանգահարել Իտալիայի վարչապետը, որի հետ զրույցում ևս անդրադարձ է կատարվել Թուրքիայի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողություններին

Թուրքիայի նախագահն ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ երկրների ղեկավարների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում