Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Երևանում պաշտոնապես մեկնարկեց Ստեփան Սարգսյանի ազատ ոճի միջազգային մրցաշարը

Երևանում պաշտոնապես մեկնարկեց Ստեփան Սարգսյանի ազատ ոճի միջազգային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզադահլիճում պաշտոնապես մեկնարկեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ հոբելյանական մրցաշարը, որի բացմանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության  հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: 

«Դեռևս նախորդ տարի ես խոստացել էի, որ այս հոբելյանական մրցաշարը կլինի մեծ շուքով և այդպես էլ եղավ: Ստեփան Սարգսյանը սիրված և աշխարհահռչակ մարզիկ էր և մեծ սիրով հայտարարում եմ մրցաշարը բացված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարն անցկացվում է 20-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարը տեղի է ունենում Երևանի «Միկա» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում են 15 երկրների պատվիրակություններ. Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Սերբիայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Անվանի ըմբիշներ ամբողջ աշխարհից գոտեմարտում են 8 քաշային կատեգորիաներում` 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 կգ (+2): Առանձին թիմով Հայաստան է ժամանել նաև Յակուտիայի հավաքականը ֆեդերացիայի և երկրի նախագահ Եգոր Բորիսովի գլխավորությամբ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 88 հազար ԱՄՆ դոլար: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հատուկ մրցանակ կտրվի 65 կգ քաշային կարգում հաղթողին, քանի որ նախկինում տվյալ քաշային կատեգորիային համապատասխանող՝ 62 կգ-ում, հանդես է եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ստեփան Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am