Տարածաշրջանային

Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունը սրտխառնոց է առաջացրել միջազգային հանրության մոտ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունը սրտխառնոց է առաջացրել միջազգային հանրության մոտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունը փորձում է սեփական երկրում մարդու իրավունքների խախտումները, ավտորիտար վարչակարգի ոտնահարումները միջազգային հանրության մոտ արդարացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Սակայն Ադրբեջանի այդ քայլերը դատապարտված են տապալման, եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ժողովրդավարության մասին զեկույցի քննարկումը հերթական ապացույցն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, խոսելով զեկույցի մասին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունն արդեն սկսում է սրտխառնոց առաջացնել միջազգային հանրության մոտ:

«Օրեցօր վատթարացող, ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային վարկանիշը փորձում են միջազգային հարթակներում փրկել ԼՂ հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակը ԵԽԽՎ բանաձեւն էր, բայց Ադրբեջանը ձախողվեց: Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլաների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, եւ մի շարք պատկան մարմիններ իրենց քննադատությունն ու անհամաձայնությունն են հայտնում այս մոտեցմանը: ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային վիրտուալ աշխահից վերադառնա իրական աշխարհ եւ իրական իրավիճակին մոտ լինի: Դա օգտակար կլինի հենց Ադրբեջանին, որ միջազգային հանրությունից մեկուսացման մեջ չհայտնվի»,- խորհուրդ է տվել Էդվարդ Նալբանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում