Իրավունք

Գյումրու ռուսական ռազմաբազայում հարցաքննվում է զինծառայողի սպանության գործով կասկածյալ

1 րոպեի ընթերցում

Գյումրու ռուսական ռազմաբազայում հարցաքննվում է զինծառայողի սպանության գործով կասկածյալ

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրիում ռուս զինծառայողի մահվան գործով արդեն կասկածյալ կա: Ռուսական 102-րդ ռազմաբազայում նրան հարցաքննում են: Այս մասին Գյումրիում ռուս զինծառայողի դիակի հայտնաբերման վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցին ասել է 102-րդ ռազմաբազայի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապես Ալեքսեյ Պոլյուխովիչը: «Հայկական կողմից որևէ պահանջ չունենք»,-ասել է Պոլյուխովիչը:

Դեպքի վայրում հայտնի է դարձել, որ և մահացածը, և կասկածվողը 1995թ. ծնված պայմանագրային զինծառայողներ են:

Սպանված զինծառայողը 1995թ. մայիսի 21-ին Կրասնոյարսկում ծնված Իվան Սերգեևիչ Նովիկովն է: Նրան գտել են որովայնի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներով: Դիակի կողքին անձնական իրեր` հեռախոս եւ ժամացույց են հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում