Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Լեհաստանը ռուսական կողմից բացատրություն է պահանջում սև ցուցակի վերաբերյալ

Լեհաստանը ռուսական կողմից բացատրություն է պահանջում սև ցուցակի 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը ռուսական կողմից բացատրություն է պահանջում Լեհաստանի քաղաքացիներին այսպես կոչված սև ցուցակում ընդգրկելու համար, որով նրանց արգելվում է մուտք գործել ՌԴ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի Սենատի խոսնակ Բոգդան Բորուսևիչը:

Բորուսևիչը ևս հայտնվել է սև ցուցակում: Ռուսաստանի վիզային «սև ցուցակ»-ում ներառված է 89 մարդ, որոնցից 18-ը Լեհաստանի քաղաքացիներ են: ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ սահամնափակումները մտցվել են բացառապես Եվրամիության գործողություններին պատասխանելու նպատակով:

Բորուսևիչի խոսքերով, Լեհաստանի ԱԳ նախարարությունը պետք է հանգիստ, «բայց հստակ բացատրություն պահանջի Ռուսաստանից»: Միաժամանակ, Սենատի խոսնակն առաջարկել է Վարշավայի կողմից ևս պատասխան սև ցուցակ կազմել:

Ինչպես հաղորդում են լեհական լրատվամիջոցները, ռուսական սև ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Աննա Ֆոտիգան, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Եժի Բուզեկը, Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Կուպեցկին, եվրապատգամավորներ Պավել Կովալը, Մարեկ Միգալսկին և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am