Քաղաքականություն

Բելգիայում Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցության շարքերից

1 րոպեի ընթերցում

Բելգիայում Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցության շարքերից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Massispost.com-ը, այս մասին պատմել է անձամբ Օզդեմիրը:Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության ղեկավար Բենոիթ Լութգենն ավելի վաղը հայտնել էր իրենց վճռականության մասին, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող ցանկացած մեկը կհեռացվի իրենց քաղաքական ուժի շարքերից: «Մեր կուսակցության մեջ ցանկացած ժխտողի առկայության պարագայում նա անմիջապես կհեռացվի մեր շարքերից»,- ասել է Լութգենը:

Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը` հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայում նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում