Տարածաշրջանային

ԵՄ անդամ երկրները պետք է բարձրացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. եվրահանձնակատար

1 րոպեի ընթերցում

ԵՄ անդամ երկրները պետք է բարձրացնեն  Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. եվրահանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը մայիսի 28-ին Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է, որ Եմ անդամ երկրները պետք է բարձրացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ասել է. «Մեր ճնշումը Ադրբեջանի վրա այնքան էլ մեծ չէ: Բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Ադրբեջանի վրա ազդեցությունից»:

Հանը խոստովանել է, որ ԵՄ ներկայացուցիչները նախագահ Ալիեւի եւ այլ պաշտոնական անձանց առաջ բարձրացնում են այդ հարցերը, սակայն կողմերը տարաձայնություններ ունեն իրենց կարծիքներում:

Բայց պետք է ասեմ, որ ԵՄ որոշ պետությունների ներկայացուցիչներ` բարձր մակարդակի քաղաքական գործիչներ երկկողմանի հանդիպումներում երբեք չեն բարձրացրել այդ հարցերը: Այդ հարցին ավելի շատ հետեւում է Եվրոպական միությունը: Ես անդամ-պետություններին, մասնավորապես նրանց, ովքեր երբեք դա չեն արել, կոչ եմ անում բարձրացնել այդ հարցերը` օգտագործելով իրենց քաղաքական հեղինակությունը», -հավելե է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում