Տարածաշրջանային

Մայիսի 22-26-ին երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն Թբիլիսիի կենտրոնում

2 րոպեի ընթերցում

Մայիսի 22-26-ին երթեւեկության սահմանափակումներ  կմտցվեն Թբիլիսիի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման կապակցությամբ, որը նշվում Է մայիսի 26-ին, Թբիլիսիի կենտրոնում կմտցվեն տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Մասնավորապես, մայիսի 22-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 09:00-ից մինչեւ տոնական միջոցառումների ավարտվելը՝ մայիսի 26-ի երեկո, արգելվելու Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը Վարդերի հրապարակով: Ռուսթավելու պողոտան փակելու են մայիսի 24-ին ժամը 21:00-ին:

Ազատության պողոտան կփակվի մայիսի 26-ին ժամը 05:00-ին: Երթեւեկությունը կսահմանափակվի Լեսելիձե, Դիդիանի եւ Լեոնիձե փողոցներում:

Ավելի վաղ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ մայիսի 26-ին հանրապետության Անկախության օրվա տոնակատարությունը թատերականացված շքերթով կսկսվի Ռուսթավելիի պողոտայում: Բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում մինչեւ ժամը 20:00-ը Ռուսթավելիի պողոտայում կներկայացվեն պետական տարբեր գերատեսչությունների անկյունները: Կլինի նաեւ ռազմական տեխնիկայի ցուցահանդես, տեղի կունենան մրցույթներ, մրցումներ, «Ուրախ մեկնարկներ» եւ տարբեր համերգներ: Մասնավորապես, խորհրդարանի շենքի առջեւ ժամը 21:00-ին կսկսվի գալա-համերգ, որը կավարտվի հրավառությամբ:

Միջոցառումների ծրագիրը հաստատվել Է կազմակերպական հանձնաժողովի նիստում, որը ղեկավարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի Անկախության օրը զորահանդես չի լինի, բայց պաշտպանության նախարարությունն ավիաշու Է խոստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում