Տարածաշրջանային

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը աջակցում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դեմիրթաշի կուսակցությանը

1 րոպեի ընթերցում

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը աջակցում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դեմիրթաշի կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Դատի Եվրոպայիգրասենյակը (EAFJD) հայտնել է, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին աջակցելու է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Բրյուսելի գրասենյակից Եվրոպայում բնակվող թուրքերին Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչած Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած կուսակցության օգտին: «Հավատում ենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն առաջատար ուժ է Թուրքիայի ժողովուրդների մայրենի լեզվի, մշակույթի, կրոնի համար տարվող պայքարում»,- նշել են Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի անդամները` հայտնելով, որ աջակցում են քրդական կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուներին:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում