Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժող կեցվածքին

1 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների   անհանդուրժող կեցվածքին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը համապատասխան հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ կայացրած դատավճռի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը ընդունեց հայտարարություն, որում նշվում էր, որ «հանձնաժողովը ցնցված է ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ կայացված դատավճռի խստությունից»։ Ակնհայտ է, որ մեղադրանքները կեղծ են, և նա քաղաքական հետապնդումների զոհ է։ Հերթական անգամ Ադրբեջանի իշխանությունները ակնառու դարձրին իրենց վայրագ, անհանդուրժող կեցվածքը։ Այդ ակտիվիստի մեղքը այն էր, որ համարձակվել էր գալ ԵԽԽՎ և խոսել իր երկրում տիրող խայտառակ վիճակի մասին»։

Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարի ազատազրկման: Ազատ արձակվելուց հետո Ջաֆարովին արգելված է երեք տարվա ընթացքում որևէ պաշտոն զբաղեցնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում