Սփյուռք

Նոր Հարավային Ուելսի առաջին կին գանձապետ է նշանակվել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկյանը

1 րոպեի ընթերցում

Նոր Հարավային Ուելսի առաջին կին գանձապետ է նշանակվել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկյանը դարձել Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին կին գանձապետը: Նրա վերահսկողության տակ է լինելու 70 միլիարդ ավստրալական դոլար ծավալով նահանգային բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Հայ դատի Ավստրալիայիհանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է կատարել և շնորհավորել հայազգի պաշտոնյային: Հանձնախումբը նշում է, որ անհամբերությամբ սպասում է նահանգային նոր կառավարության հետ աշխատանքներին, որի ընթացքում հնարավոր կլինի անդրադառնալ ավստրալահայ համայնքի համար կարևորություն ներկայացնող հարցերին:

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկյանը զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարարի պաշտոնը: Նա նահանգի Լիբերալ կուսակցության փոխնախագահն է: Ծնվել է Սիդնեյում 1970 թվականին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում