Գլենդեյլում համերգով կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
ԳԼԵՆԴԵՅԼ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորագրով համերգ տեղի կունենա ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, մարտի 15-ին կայանալիք համերգը կազմակերպել է «Համազգային» մշակութային միությունը: Երույթ կունենան դաշնակահար Փաթիլ Հարբոյանը և թավջութակահար Հեթհեր Թուաչը, ովքեր կկատարեն հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը:
Համերգային ծրագրում ընդգրկված կատարումները թողարկվել են «Հայաստանյան երաժշտություն» խորագիրը կրող ալբոմում, Անգլիայում` «Divine Art Records» ընկերության կողմից: Հայկական երաժշտական արվեստը ներկայացնող ալբոմը լայն արձագանք է գտել ինչպես հայ, այնպես էլ օտարեկրացի հանդիաստեսի շրջանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում