Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԼՂ հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է. Սեյրան Օհանյան

ԼՂ հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է. 
Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դա կապում է մի շարք գործոնների, այդ թվում` հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեության հետ: «Հայկական կողմը սահմանների ամրացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում: Դիտարկման համակարգն է արդիականացվում, որպեսզի սահմանում տիրող իրավիճակի վերահսկողությունն ավելի արդյունավետ լինի»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Օհանյանը:

Նախարարի խոսքով` սահմանում տիրում է հարաբերական հանդարտ վիճակ: Դա հետեւանք է նաեւ նրա, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանք են տանում Հայաստանի ու Ադբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Մենք` որպես ուժային կառույցների ղեկավարներ` միշտ հորդորում ենք միջնորդներին` դիվանագիտական ճանապարհով քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը եւ ՀՀ զինված ուժերը մշտապես աշխատանքներ են տանում` կատարելագործելու տեխնիկան: Հայկական երկու պետությունների զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անվտանգության ու խաղաղության երաշխավորն են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am