Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԱԺ քառօրյա. սպասվում են նորություններ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցում. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. սպասվում են նորություններ Գագիկ Ծառուկյանին մանդատից 
զրկելու հարցում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 113 պատգամավոր: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց, 34 միջազգային պայմանագիր: 

Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 23-26 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 23-ի նիստում: 

Բացի այդ, սպասվում է, որ փետրվարի 23-ի նիստի ընթացքում տեղեկություններ կլինեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ: ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնել էր, որ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ նորութուններ կլինեն ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am