Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայտնի են «Օսկարի» հաղթողները

Հայտնի են «Օսկարի» հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի Է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդման» ժապավենը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի մրցանակաբաշխությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարը» շնորհվել Է լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովկսկու «Իդա» կինոնկարին: «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթել Է Էդդի Ռեդսեյնը, որը խաղացել Է «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում:

Ջուլիանա Մուրը, որը խաղացել Է «Դեռեւս Էլիս» ֆիլմում, հաղթող Է դարձել «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում:  «Լավագույն ռեժիսուրայի» համար սահմանված մրցանակն ստացել Է «Բյորդմանը»: Այս ֆիլմը «Օսկարի» Է արժանացել նաեւ ամենաօրիգինալ սցենարի համար:

«Սելմա» ֆիլմի Glory երգը հաղթել Է «Լավագույն երգ» անվանակարգում:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը շահել Է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին նվիրված կինոնկարը:

«Լավագույն մոնտաժի» համար պարգեւը շնորհվել Է Թոմ Կրոսին՝ «Մոլեգնություն» ֆիլմի համար: Լավագույն օպերատոր Է ճանաչվել Էմանուել Լյուբեցկին, որն աշխատել Է «Բյորդման» ֆիլմում:

«Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում հաղթող Է դարձել կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան՝ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմի սաունդ-տրեկի համար: «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթել Է ««Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմը: Լավագույն անիմացիոն ֆիլմ Է ճանաչվել «Հերոսների քաղաքը» ժապավենը:

Կինոակադեմիկոսների կարծիքով՝ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը» «Մենյու» կինոնկարն Է:

Արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Օսկարը» հանձնվել Է Մորին Օ’Հարային, Ժան Կլոդ Կարիերային եւ Հայայո Միյաձակիին:

«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը շահել Է Էլեն Գուզենբերգ Քենտի եւ Դանա Փերիի «Վստահության հեռախոս վետերանների համար» կինոնկարը:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Է ճանաչվել Մատ Քիրբիի եւ Ջեյմս Լուկասի «Հեռախոսազանգ» կինոնկարը:

«Կնոջ երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում «Օսկարի» Է արժանացել ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Արկետը, որը խաղացել Է Ռիչարդ Լինկլեյտերի «Պատանեկություն» կինոնկարում:

Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար «Օսկար» մրցանակն ստացել Է ամերիկացի դերասան Ջեյ Քեյ Սիմոնսը, որը խաղացել Է Դեմիեն Շազելի «Մոլեգնություն» ժապավենում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am