Մշակույթ

Արմեն Վահրամյանի գործերը կներկայացվեն Շարամբեյանի անվան կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Արմեն Վահրամյանի գործերը կներկայացվեն Շարամբեյանի անվան կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը կհյուրընկալի նկարիչ Արմեն Վահրամյանի «Թումանյանական աշխարհում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, ցուցահանդեսը կբացվի փետրվարի 19-ին և կգործի մինչև փետրվարի 25-ը: Ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, ինչպես նաև Շարամբեյանի անվան կենտրոնը:

Արմեն Վահրամյանը ծնվել է 1968 թվականին Լոոռու մարզի Արդվի գյուղում։1978 թվականից հաճախել է Ալավերդու գեղարվեստի դպրոց, այնուհետև սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ՝ աշխարհի տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում