Տարածաշրջանային

Իրանի ԱԳ նախարարը Մյունխենի խորհրդաժողովում բանակցություններ կվարի երկրի միջուկային ծրագրի շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը Մյունխենի խորհրդաժողովում բանակցություններ կվարի երկրի միջուկային ծրագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի իր պաշտոնակիցների հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարի անվտանգության հարցերին նվիրված 51-րդ Մյունխենյան խորհրդաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 6-8-ը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

Նրա տվյալներով՝ փետրվարի 8-ին կայանալիք բանավեճերին կարող Է միանալ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ինչպես նշում Է գործակալությունը, Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հրավիրված Է Մյունխեն:

Սպասվում Է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության մոտավորապես 60 նախարարներ: Նրանց թվում են՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, համաժողովի գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի իրադրությունը եւ ահաբեկչության դեմ մղվող պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում