Քաղաքականություն

Ջեյմս Ուորլիքը Լեհաստանում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին

1 րոպեի ընթերցում

Ջեյմս Ուորլիքը Լեհաստանում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ մեկնում է Լեհաստան` հանդիպելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: «Մեկնում եմ Լեհաստան, որտեղ հանդիպելու եմ Էլմար Մամեդյարովին եւ քննարկելու հրադադարի հարցն ու հաջորդիվ կայանալիք քայլերը: Առաջընթացն անհրաժեշտ է»,- գրել է Ուորլիքը:

Լեհաստանում հունվարի 27-ին կնշվի Կրակովից 60 կմ հեռավորության վրա գտնվող Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ: 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է Խորհրդային բանակը: Ճամբարի ազատագրման օրը ՄԱԿ-ի կողմից սահմանվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցագային օր:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին կհանդիպեն Լեհաստանի Կրակով քաղաքում: Լեհաստան կմեկնի նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում