Սփյուռք

Հալեպի հայկական թաղամասներից մեկը կրկին հրթիռակոծվել է

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասներից մեկը կրկին հրթիռակոծվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայկական թաղամասներից մեկը, որի հետևանքով զոհվել է երեք քաղաքացի, կան վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:

Արձակված հրթիռներից մեկն ընկել է Թիլել փողոցի վրա, որտեղ գտնվում են Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանը եւ Համայնքի Աթոռանիստ եկեղեցին: Հարձակման հետևանքով վնասվել են թաղամասի շենքերի բնակարանները, խանութներըև ավտոմեքենաները:

2015թվականի հունվարի 9-ին հիշյալ թաղամասը կրկին հրթիռակոծվել էր: Ահաբեկիչների թիրախը դարձել էր Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիտա եկեղեցին: Հարձակման հետևանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում