ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլինոյսի հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները նշել են Հոլիվուդի այն տասը ֆիլմերը, որոնք, իրենց հետազոտության արդյունքներով՝ ամենամեծ ազդեցությունն են գործել կինեմատոգրաֆի զարգացման վրա, հաղորդու Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Առաջին տեղում Է Վիկտոր Ֆլեմինգի «Օզ երկրի կախարդը» կինոնկարը, որը թողարկվել Է 1939 թվականին՝ գլխավոր դերում Ջուդի Գառլենդի մասնակցությամբ:
Ինչպես նշել Է հրատարակությունը, իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են ավելի ուշ ֆիլմերում դասական կինոժապավենների հիշատակումների վրա, որոնք նկարահանվել են օրիգինալների Էկրան բարձրանալուց առնվազն 25 տարի անց: Ըստ որում «Օզ երկրի կախարդը» հավաքել Է 565 նման մեջբերում: Երկրորդ հորիզոնականում հայտնվել Է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ. Նոր Հույսը»՝ 297 մեջբերումներով: Երրորդ տեղն զբաղեցրել Է Ալֆրեդ Հիչքոկի «Պսիխո» սարսափանկարը՝ 241 մեջբերում:
Տասն ամենաազդեցիկ ֆիլմերը.
- «Օզ երկրի կախարդը»(1939 թվական, ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգ) – 565 մեջբերում
- «Աստղային պատերազմներ. Նոր հույս» (1977 թվական, ռեժիսոր Ջորջ Լուկաս) – 297 մեջբերում
- «Պսիխո» (1960 թվական, ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոկ) – 241 մեջբերում
- «Կասաբլանկա» (1942 թվական, ռեժիսոր Մայքլ Քյորտիս) – 212 մեջբերում
- «Քամուց քշվածները» (1939 թվական, ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգ) – 198 մեջբերում
- «Քինգ-Քոնգ» (1933 թվական, ռեժիսորներ Մերիան Քուպեր եւ Էռնստ Շոդսակ) – 191 մեջբերում
- «Ֆրանկենշտայն» (1931 թվական, ռեժիսոր Ջեյմս Ուեյլ) – 170 մեջերում
- «Կնքահայրը» (1972 թվական, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոպպոլա) – 162 մեջբերում
- «Քաղաքացի Քեյնը» (1941 թվական, ռեժիսոր Օրսոն Ուելս) – 143 մեջբերում
«2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968 թվական, ռեժիսոր Սթենլի Քուբրիկ) – 143 մեջբերում, հաղորդել Է Lenta.ru-ն: