Ղարաբաղյան հիմնահարց

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրկին նկատվել է լարվածության աճ

1 րոպեի ընթերցում

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրկին նկատվել է լարվածության աճ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:Հայ դիրքապահները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում