Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական 
ինտեգրման և բարեփոխումների նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հչամանագրերով Վաչե Գաբրիելյանին նշանակել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հրամանագրերն ստորագրել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Վաչե Գաբրիելյանը 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:

 1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 

1998-1999թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:

1999-2008թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 

2008-2010թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար։

2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։

2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար։

2013թ. հուլիսի 15-ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։

2014թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար:

2014թ. ապրիլի 18-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]