Տարածաշրջանային

Հռոմի պապը ժամանել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը ժամանել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկնարկել է Հռոմի արդեն 4-րդ պապի եռօրյա այցը Թուրքիա:Օդանավայականում Ֆրանցիսկոս պապին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նոյեմբերի 28-ին Հռոմի պապը կայցելի Աթաթուրքի դամբարան, այնուհետև նախագահական նոր պալատում նրան կընդունի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հռոմի պապի այցը կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Ֆրանցիսկոս պապը նախ կժամանի Անկարա, այնուհետև կայցելի Ստամբուլ: Հռոմի պապի այցի ընթացքում աշխատանքի մեջ կլինեն շուրջ 2700 ոստիկան: Նրանցից հազարը կհսկեն այն փողոցները, որոնցով անցնելու է Ֆրանցիսկոս պապը: Անկարայի դատարանը իրավապահ մարմիններին նաև թույլատրել է բոլոր վերոնշյալ փողոցներում զննել կասկածելի թվացող անձանց: Ֆրանցիսկոսի այցը կլուսաբանի 900 հավատարմագրված լրագրող:

Հռոմի պապի այցելությունը կայանում է Պոլսո Հունաց տիեզերականպատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը նոյեմբերի 30-ին Ստամբուլում միասին պատարագ կմատուցեն: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանսիկոսը կլինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում