Տարածաշրջանային

Ստամբուլի հայկական հիմնադրամին պատկանող տարածքում պատմական շինություն է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի հայկական հիմնադրամին պատկանող տարածքում պատմական շինություն է  հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Շիշլի թաղամասում` հայկական կաթոլիկ Մխիթարյան վանքի և դպրոցի հիմնադրամին պատկանող տարածքում իրականացվող շինարարության ժամանակ պատմական շինություն է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Նախկին «Ինջի» կինոթատրոնի տարածքում գտնվող շինությունն աշխատանքային մեքենաների կողմից վերջնական ոչնչացումից հնարավոր է եղել փրկել միայն վերջին պահին մի քաղաքացու ուշադրության շնորհիվ: Քաղաքացին նկարահանել էր, թե ինչպես աշխատանքային մեքենան, բախվելով գտնված հնագիտական անհայտ երևույթին, փորձել էր այն ծածկել` ավելի ուշ` գիշերը ոչնչացնելու ակնկալիքով: Քանի որ թուրքական թիվ 2863 օրենքը նախատեսում է պատմական շինության հանդիպելու դեպքում դադարեցնել աշխատանքները և դիմել մոտակա թանգարան, ինչը չի արվել, հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայր ժամանած Ստամբուլի հնագիտական թանգարանի մասնագետները կարճ ուսումնասիրությունից հետո հայտնել են, որ գտածոն բյուզանդական շրջանի ջրամբար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում