Հասարակական

Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում