Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախկին նախարարը խորհուրդ Է տալիս կառավարությանը՝ հրաժարական տալ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳ նախկին նախարարը խորհուրդ Է տալիս կառավարությանը՝ հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն խորհուրդ Է տալիս կառավարությանը՝ հրաժարական տալ: Ինչպես Վաշաձեն գրում Է Ֆեյսբուքի Էջում, այս կառավարության արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալված Է, ինչի կապակցությամբ այն պետք Է դիմի ժողովրդավարական գործընթացին՝ հրաժարական տալուն:

«Պաշտոնաթող լինելու խորհուրդը ամենաարդյունավետ, ժամանակին տրված խորհուրդն Է կառավարությանը: Այս կառավարությունը պետք Է հեռանա ամբողջ կազմով: Ով Էլ եւ ինչ Էլ որ խորհուրդ տա այս կառավարությանը, այն պարզապես մասնագիտորեն պատրաստված չԷ: Այն, ինչի վկաներն ենք մենք այժմ, այս կառավարության լիակատար վարկաբեկումն Է, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության տապալումը, դա կլինիկական փաստ Է: Դրա շուրջ նրանք իրենք Էլ արդեն չեն վիճում»- ասել Է Վաշաձեն:

«Հրաժարական տալը ժողովրդավարական գործընթաց Է. ես չեմ ասում, որ դա պետք Է տեղի ունենա հեղափոխության ճանապարհով: Կա խորհրդարան, կա քաղաքական ակտիվություն, կա կառավարող թիմ, կա գլխավոր ընդդիմադիր ուժ: Կա արտաքին ու ներքին քաղաքականության լիակատար կրախ: Մի կողմից՝ մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, բայց մյուս կողմից՝ դոլարն արդեն դարձել Է 1,82 լարի, ինչը տնտեսության այսօրվա վիճակի լավագույն ցուցիչն Է: Սա չԷ որ բժշկական ախտորոշում Է»,-գրում Է Գրիգոլ Վաշաձեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում