Հասարակական

Sytem of a Down-ը Ցեղասպանության տարելիցի համերգային շրջագայությունը կեզրափակի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Sytem of a Down-ը Ցեղասպանության տարելիցի համերգային շրջագայությունը կեզրափակի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի Sytem of a Down ռոք խումբը կազմակերպել է «Արթնացրեք հոգիները» (Wake Up The Souls) խորագիրը կրող համերգային շրջագայություն, որի վերջին կանգառը կլինի Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խմբի պաշտոնական կայքում տեղադրված տեսնյութի մեջ երաժիշտները նշում են. «Միացեք մեզ այս խնդրում արդարության հասնելու համար»:

Sytem of a Down-ի համերգները կկայանան հետևյալ հաջորդականությամբ`ապրիլի 10–ին` Լոնդոն, Մեծ Բրիտանիա, ապրիլի 13-ին` Քյոլն, Գերմանիա, ապրիլի 14-ին` Լիոն, Ֆրանսիա, ապրիլի 16-ին` Բրյուսել, Բելգիա, ապրիլի 17-ին` Ամստերդամ, Նիդերլանդներ, ապրիլի 20-ին` Մոսկվա, Ռուսաստան, ապրիլի 23-ին` Երևան, Հայաստան: Հայաստանյան համերգը հասանելի կլինի բոլորին: Այն կանցկացվի բացօթյա` Հանրապետության հրապարակում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում