Սփյուռք

Հալեպահայ երեխաների համար կազմակերպվել է ասմունքի փառատոն

1 րոպեի ընթերցում

Հալեպահայ երեխաների համար կազմակերպվել է ասմունքի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում կայացել է «Բնության երգը» ասմունքի մանկական փառատոնը, որը կազմակերպել էր Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության թատերական միավորի գրական հանձնախումբը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Այն տեղի է ունեցել «Գևորգ Եսայան» սրահում, բեմադրիչ Մանվել Քեշիշյանի ղեկավարությամբ:

Չնայած Հալեպի անվտանգության և կենցաղային ծանր պայմաններին, գաղութի մշակութային կյանքը շարունակում է զարդարվել գեղարվեստական ձեռնարկներով:

Հալեպում, մասնավորապես, հայաշատ թաղամասերում,այս տարվա ամռան համեմատռմբակոծությունները թուլացել են: Քաղաքի ծայրամասերում, սակայն, 24 ժամ շարունակ հրթիռակոծման, ռմբակոծման անտանելի ձայներ են լսվում: Հոսանքը և ջուրը քաղաքում ընդհատումներով լինում են: Իսկ սնունդն այժմ ավելի առատ է: Ընդեղեն, մսեղեն, կանաչեղեն, մրգեղեն, թեպետ բարձր գներով, հնարավոր է ձեռք բերել: Որոշ գործարաններ վերսկսել են աշխատանքը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում