Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ-ն հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման համար տրամադրեց 270 մլն դոլարի վարկ

ՌԴ-ն հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման համար տրամադրեց 270 մլն 
դոլարի վարկ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Համաձայնագրով ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է մինչև 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Նախագծի հիմնավորմամբ, Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը մոտենում է ավարտին, բացի այդ, 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար համատեղ ջանքերի կենտրոնացման վերաբերյալ բարձր մակարդակով նախկինում եռք են բերվել պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների համատեղ արված հայտարարությամբ: Ծրագրի իրականացման առաջին փուլն իր մեջ ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետվությունների պատրաստումը, «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրերի» մշակումը: Ծրագրի իրականացման երկրորդ փուլն իր մեջներառում է հետազոտական, հաշվարկային, անալիտիկ, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործարկակարգաբերման աշխատանքները, որոնք ապահովում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախապատրաստումը շահագործման երկարաձգմանը համաձայն «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրի», ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am