Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանցիներն ուկրաինական պատերազմի լուսանկարը ներկայացնում են որպես Արցախի խոցված ուղղաթիռի լուսանկար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիներն ուկրաինական պատերազմի լուսանկարը ներկայացնում են որպես Արցախի խոցված ուղղաթիռի լուսանկար

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կոչ է անում չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու չտարածել Ադրբեջանի կողմից կործանված հայկական ուղղաթիռի կեղծ լուսանկարը: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիրթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուսանկար են տարածում Ղարաբաղում կործանված ուղղաթիռի վերաբերյալ: Դա ուկրաինական պատերազմից է, մի տարածեք այն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում Ադրբեջանի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցման հետեւանքով երեք զոհի մասին լուրը: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում