Տնտեսություն

Հայաստանի արտաքին առևտուրը և գործընկեր պետությունները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտուրը և գործընկեր պետությունները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ավելացրել է ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալը: Եթե 2013 թվականի ինն ամիսներին այդ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր շուրջ 1 մլրդ 150 մլն 576 հազար դոլար, ապա 2014 թվականի նույն ժամանակահատվածում առևտրի ծավալն ավելացել է ավելի քան 40 մլն դոլարով: Միևնույն ժամանակ որոշակի նվազում է նկատվել Եվրամիության երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալում: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է շուրջ 12.5 մլն դոլարով: 2014 թվականին որոշ երկրների հետ առևտրի շրջաջանառությունը զգալիորեն ավելացել է: Էական աճ է նկատվել Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներում:

«Արմենպրես»-ն առանձնացրել է այն 25 երկրները, որոնց հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալն ավելի մեծ է:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառություն | Create Infographics

ՀՀ ազգային վիճակագրության ծառանության տվյալներով` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականի ինն ամիսներին ավելացել է ավելի քան 160 մլն դոլարով` կազմելով շուրջ 4 մլրդ 300 մլն 487 հազար դոլար: Սեպտեմբերին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 546.4 մլն դոլար, որը նախորդ տարվա սեպտեբերի համեմատ աճել է 8.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա` օգոստոսի համեմատ՝ 18.3 տոկոսով։ Արտահանումը սեպտեմբերին կազմել է 142.5 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.7 տոկոսով, իսկ նախոդ ամսվա համեմատ 22.5 տոկոսով: Ներմուծումը կազմել է 403.9 մլն դոլար, նախորդ սեպտեմբերի համեմատ ավելանալով 10.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 16.9 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում