Տարածաշրջանային

Իրանում «Էլեկտրական ոստիկանություն» Է ստեղծվել

2 րոպեի ընթերցում

Իրանում «Էլեկտրական ոստիկանություն» Է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Էլեկտրականություն գողանալը Էպիկական չափերի Է հասել: Օրինազանցներին չի կանգնեցնում նաեւ Էներգիայի ցածր արժեքը. եթե կիլովատ ժամ Էլեկտրականության առավելագույն արժեքը կազմում Է շուրջ 500 ռիալ (2 ցենտ), իսկ տնային տնտեսության ամսական միջին սպառումը՝ մոտավորապես 300 կիլովատ ժամ, վճարման ընդհանուր գումարը կազմում Է 6 դոլարից ոչ ավելի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չնայած դրան, շատ ընտանիքներ, շրջանցելով հաշվիչները, անօրինականորեն միանում են Էլեկտրահաղորդման տեղական գծերին: Իսլամական Հանրապետության Էներգետիկայի նախարարությունը Էներգախնայողական տեխնոլոգիաների զարգացման եւ ներդրման պլանի կատարման շրջանակներում սկսել Է ԷլեկտրաԷներգիայի ապօրինի օգտագործման փաստերի բացահայտման ու կասեցման աշխատանքը: Ինչպես հաղորդել Է Մեհր գործակալությունը, այդ պլանը կատարելու համար ստեղծվել Է «Էլեկտրական ոստիկանություն», որը կոչված Է վերջ դնելու հափշտակումներին:

Էներգետիկայի փոխնախարար Խուշանգ Ֆալախաթիանի խոսքով՝ «կառավարությունը խնդիր Է դրել Էլեկտրականության կորուստները 15 տոկոսից կրճատել մինչեւ 10 տոկոս: Մենք սկսում ենք օպերատիվ միջոցներ ձեռնարկել այդ պլանն ամենակարճ ժամկետում կատարելու համար: Ամբողջ երկրում կտրելու ենք անօրինական միացումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում