Սպորտ

«Համբուրգ»-ի երկրպագուն խաղադաշտ մտնելով խփել է Ռիբերիին և մատներով կոպիտ ժեստ ցույց տվել

1 րոպեի ընթերցում

«Համբուրգ»-ի երկրպագուն խաղադաշտ մտնելով խփել է Ռիբերիին և մատներով կոպիտ ժեստ  ցույց տվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիա գավաթի խաղարկության ժամանակ «Համբուրգ»-ի երկրպագուն հարձակվել է Ֆրանկ Ռիբերիի վրա:

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի «Համբուրգ»-«Բավարիա» խաղի ժամանակ «Համբուրգ»-ի երկրպագուն մտել է խաղադաշտ, վազել Ռիբերիի կողմը, հարվածել նրան, ինչպես նաև մատներով կոպիտ ժեստ ցույց տվել ֆուտբոլիստին: Ռիբերին չի կորցրել ինքնատիրապետումը և չի պատասխանել: Խաղից հետո «Համբուրգ»-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել դեպքի կապակցությամբ:

Մյունխենի «Բավարիա»-ն գավաթի խաղարկության հերթական տուրում 3-1 հաշվով հաղթեց «Համբուրգ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում