Տարածաշրջանային

Իսպանիայում վրացական խոշոր հանցավոր խմբավորում է վնասազերծվել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում վրացական խոշոր հանցավոր խմբավորում է վնասազերծվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում վնասազերծվել Է Վրաստանի քաղաքացիներից բաղկացած խոշոր հանցավոր խմբավորում: «Կարտուլի» գործողության շնորհիվ, որին մասնակցել են Իսպանիայի ազգային ոստիկանությունը եւ Քաղաքացիական գվարդիան, ձերբակալվել է 28 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսպանիայի վերաբերյալ նորությունների ռուսերեն պորտալին՝ Noticia.ru.-ին:

Հրոսակախմբի հաշվին կան առնվազն 50՝ կոտրանքով գողություններ: Խմբավորումը գործել Է Մադրիդի, Կատալոնիայի եւ Կաստիլիա լա Մանչայի ինքնավոր մարզերում, նշված Է հաղորդագրության մեջ:

Բոլոր 28 ձերբակալվածներն Էլ 22-ից 58 տարեկան վրացիներ են: Նրանք տներ են կողոպտել առավելապես Մադրիդ, Բարսելոն, Սյուդադ Ռեալ, Ալբասետե, Տրես Կանտոս, Լաս Ռոսաս, Վիլյավիսիոսա դե Օդոն, Տոռելոդոնես քաղաքներում:

Նրանք բոլորն Էլ բնակվում Էին մայրաքաղաք Մադրիդի Վիլյավերդեի շրջանում: Խուզարկության ժամանակ նրանց մոտ գտել են գողացված իրերը՝ զարդեր, ժամացույցներ, մի քանի ոսկե ձուլակտորներ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում