Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Աշրաֆ Ղանին ստանձնեց Աֆղանստանի նախագահի պաշտոնը

Աշրաֆ Ղանին ստանձնեց Աֆղանստանի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի ֆինասների նախկին նախարար Աշրաֆ Ղանին սեպտեմբերի 29-ի առավոտյան երդում Է տվել եւ ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի Է ունեցել Քաբուլում: Դրան ներկա են եղել արտասահմանյան բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում Է երկրի նախագահի խորհրդական Ջոն Պոդեստան:

Աշրաֆ Ղանին պետության ղեկավար Է դարձել իշխանության բաժանման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, որը սեպտեմբերի 21-ին ստորագրվել Է նրա եւ նախագահի պաշտոնի մյուս թեկնածուի՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլայի կողմից:

Ավելի վաղ նշվել Է, որ նորընտիր նախագահի առաջին քայլը լինելու Է անվտանգության հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրի  ստորագրումը: Այդ փաստաթղթի համաձայն՝ 2014 թվականից հետո Աֆղանստանի տարածքում կարող Է մնալ օտարերկրյա զորքերի ոչ մեծաթիվ զորակազմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am