Տարածաշրջանային

Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին, որի տանիքը փլվել է հորդառատ անձրեւի հետեւանքով: Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ եկեղեցուն տրված է մշակույթի հուշարձանի կարգավիճակ, ներկայում այն չի գործում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Եկեղեցու վիճակը ուսումնասիրել են Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ներկայացուցիչները եւ ընդունել որոշում, որի համաձայն առաջիկայում կսկսվի եկեղեցու վնասված տանիքի վերականգնումը:

Սեպտեմբերի 22-ին վնասված եկեղեցի են այցելել եւ ստեղծված վիճակին ծանոթացել Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Ալեքսանդր Մարգիշվիլին, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության փոխնախարար Լեւան Խարատիշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում