Տարածաշրջանային

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային փակել թուրք-սիրիական սահմանը

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային փակել թուրք-սիրիական սահմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային փակել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի կանխի այդ ճանապարհով ահաբեկիչների ներթափանցումն ու նավթի մաքսանենգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CNN Turk-ը:

«Թուրքիան պետք է փակի իր սահմանը Սիրիայի հետ, ինչպես նաև դադարեցնի դրա միջոցով օտարերկրյա վարձկանների ու նավթամթերքի մաքսանենգների անցումը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կապված է «Ալ Քաիդայի» հետ, մի քանի ամիս առաջ ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում ու Սիրիայում: Պաշտոնական Բաղդադի իշխանության հանդեպ իրաքյան սուննիների դժգոհությունն օգտագործելով` «Իսլամական պետություն» խմբավորումը զանգվածային հարձակումների է ենթարկել Իրաքի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան հատվածները և մեծ տարածքներ գրավելով` հայտարարել նոր «իսլամական կայսրության» ստեղծման մասին:

Սիրիայի ու Թուրքիայի միջև սահմանն ավելի քան 900 կիլոմետր է: Ներկայում Թուրքիայի փոպվարչապետի` Նուման Կուլտուրշուայի հաղորդած տվյալներով` ԻՊ-ի զինյալները գտնվում են թուրքական սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում