Քաղաքականություն

Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել

2 րոպեի ընթերցում

Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կայքը, նախաձեռնության հեղինակն է կոնգրեսական Ֆրեդ Նայլը:

Միջազգային հանրությունը շարունակում է դատապարել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս նորից ագրեսիա էր սանձազերծել Հայաստանի և Արցախի դեմ, իսկ նախագահ Իլհամ Ալիևը լայն ժողովրդականություն վայելող Թվիթեր սոցիալական ցանցի միջոցով պատերազմ էր հայտարարել:

Այդ կապակցությամբ, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը սերտորեն աշխատել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամների հետ` նրանց ներկայացնելով Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և լարվածության վտանգավոր սրացումն Ադրբեջանի կողմից:

Այս հայտարարության ընդունումով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում