Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգվում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգվում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ 
եկեղեցին

ԹԲԻԼԻՍԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանվորներ, շինարարական աշխատանքներ, ակտիվ զրույցներ եւ ստեղծագործական եռուզեռ: Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում արդեն տեւական ժամանակ է մեկնարկել է վերանորոգումը, և Վրաստանի հայ համայնքում հույսեր են փայփայում, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2015թ.:

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, եկեղեցու վերանորգման նախաձեռնողը հայազգի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն է: Վերջինս ընտանիքով Թբիլիսի այցելության ժամանակ, տեսել է նորացված հին քաղաքում Թբիլիսիի գլխավոր հայ եկեղեցու՝ Սուրբ Գեւորգի անմխիթար վիճակն ու որոշում կայացրել ստեղծել Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման հիմնադրամ եւ դրա շուրջը հավաքել մի շարք գործարարների եւ մտահոգ մարդկանց։ Կարճ ժամանակ անց մտադրությունը վերաճում է նախաձեռնությանն ու նվիրատուների թիվը շատանում է: Վերոնիկա Զոնաբենդ, Սերգեյ Սարկիսով, Ռուսուդան Մախաշվիլի, Բիձինա Իվանիշվիլի, Դանիիլ Խաչատուրով, Բորիս եւ Գոռ Նահապետյաններ, Անդրեյ Մկրտչյան`ահա այն մարդիկ, ովքեր գումար են հատկացրել եկեղեցու վերանորոգման համար: Գումարի չափը չի նշվում, սակայն նախաձեռնողները հավաստիացնում են` վերանորոգման համար անհրաժեշտ դրամն արդեն հավաքված է։

Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ և Վիրահայոց Թեմի Առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությանը, ինչպես նաեւ Վրաստանի և Թբիլիսիի քաղաքային իշխանությունների հավանությանը: Նախագծում ներգրավված են հայ եւ վրացի մասնագետներ, ճարտարապետներ, որոնց առջեւ դրված է մեկ առաջադրանք` լավագույնս իրականացնել եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Այս նախաձեռնությամբ ոգեւորված են թե՛ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, թե՛ վիրահայոց թեմին:

Թեմի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը փաստում է, որ Սուրբ Գեւորգ եկեղեցին շատ մեծ նշանակություն ունի թե՛ համայնքի, թե՛ թեմի համար, եւ եկեղեցու վերանորոգումն այստեղ ընկալվում է որպես բացառիկ հայրենասիրական քայլ:

«Թբիլիսիում այսօր գործող երկու հայ առաքելական եկեղեցի կա: Մեկը Սուրբ Էջմիածինն է, մյուսը` Սուրբ Գեւորգը: Սուրբ Գեւորգը, որն այսօր վերանորոգում են, եղել է առաջնորդանիստ եկեղեցի, լավագույններից մեկը, որն իր տեսակով մեծագույն արժեք է, եւ երջանկություն է լսել, որ հայ բարերարները կարեւորում են հոգեւոր արժեքն ու գումար հատկացնում վերանորոգման համար»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը:  

Սուրբ Գեւորգ կառուցվել է 13-րդ դարում: Այստեղ է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին։ Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։ 1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների` Միքայել Լորիս-Մելիքովի, Արշակ Տեր-Ղուկասովի, Իվան Լազարևի և Բեհբութ Շելկովնիկովի աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Եկեղեցու ներսում 1923-24 թվականներին Գևորգ Բաշինջաղյանն ստեղծել է ավետարանական սյուժեներով չորս որմնանկար։ Դրանք պատկերված են գմբեթը պահող չորս որմնասյուների պատերին` հատակից 3 մետր բարձրությամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]