Տարածաշրջանային

Չնայած ստացած արժանի պատասխանին` Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը

2 րոպեի ընթերցում

Չնայած ստացած արժանի պատասխանին` Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ե՛ւ ԼՂՀ, ե՛ւ ՀՀ սահմանների ուղղությամբ իրագործած հետախուզական-դիվերսիոն գործողությունների ժամանակ ստացած արժանի պատասխանին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանդես գալ հայկական կողմին ուղղված ռազմատենչ հռետորաբանությամբ եւ սպառնալիքներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիվերսիոն գործողություններին հայկական կողմից ստացած ահավոր պատժից շոկի մեջ հայտնված Ադրբեջանի ՊՆ-ն երկար լռությունից հետո պաշտոնապես խոստովանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում «երեք օր շարունակվող մարտերում 8 զինծառայողների զոհվելու» փաստը: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է, որ զոհված զինծառայողների արյունը «գետնին չի մնա»: Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանքիներին եւ հարազատներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների եւ Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում եւս երկու սպաների զոհվելու եւ 4 զինծառայողների ծանր վիրավորվելու մասին:

ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության եւ կրելով բազմաթիվ կորուստներ` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում