1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համշենահայերի խնդիրները լուսաբանող «Ձայն համշենական» թերթը 10 տարեկան է

Համշենահայերի խնդիրները լուսաբանող «Ձայն համշենական» թերթը 10 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձայն համշենական» թերթը նշում է 10-րդ տարեդարձը: Այն առանց ընդհատումների տասը տարի շարունակ տպագրվում է և պարբերաբար 50-100 օրինակներով ուղարկվում Սոչի, Կրասնոդար, Աբխազիայի հայկական դպրոցներ, ինչպես նաև Թուրքիա: Թերթի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն համշենահայերի և նրանց ժառանգների շրջանում, այլև Լիբանանում և Սիրիայում: Այն հետաքրքրություն է առաջացրել Հարվարդի համալսարանում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնեց Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:

Այն հարցին, թե տասը տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել տարբեր երկրներում բնակություն հաստատած համշենահայերի կյանքում` Վարդանյանը հայտնեց, որ Կրասնոդարում և Աբխազիայում, ուր բնակվում են մեծ թվով քրիստոնյա համշենահայեր` խնդիրները մնացել են նույնը, այն է` դպրոցների և աշակերտների թվի կրճատումը: Իսկ Թուրքիայում ազգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես` տեղի կրոնափոխ համշենցիները նախկինում վախով էին մոտենում ազգության խնդիրներին, այնինչ այսօր շատ ավելի համարձակ են խոսում իրենց ազգային պատկանելության մասին:

Կրասնոդարի երկրամասում 1951 թվականին եղել է 140 հայկական դպրոց: Իսկ երկրամասի հայերի մեծ մասը քրիստոնյա համշենցիներ են: Վերջին մարդահամարի տվյալներով` 281 հազար 670 հայ է ապրում այնտեղ ներկայում, սակայն հայկական ոչ մի դպրոց չկա: «Զանգվածային ազգանուններ են փոխում, իսկ երբեմն այնպես են ձևափոխում ազգանունները, որ չես կարող անգամ ենթադրել, որ այն ժամանակին հայկական է եղել: Հազիվ քսան երեխա են հավաքում կիրակնօրյա հայկական դպրոց տալու համար»,- նշեց Վարդանյանը:

Գիտանականի խոսքով` վիճակը համեմատաբար բարվոք է Աբխազիայում, ուր բնակվող հայերի 80 տոկոսն են քրիստոնյա համշենցիներ: Աբխազիայում կա 31 հայկական դպրոց, որոնք ընդհանուր առմամբ 2000 աշակերտ ունեն: Դպրոցներում կա ուսուցիչների կարիք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]