Ղարաբաղյան հիմնահարց

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի որոշ անդամների գերեվարվելու ապացույցներ

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի  որոշ անդամների գերեվարվելու ապացույցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի որոշ անդամների գերեվարվելու ապացույցներ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»:

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում