Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Քեսաբին տրամադրված օգնություններն արդեն սկսել են բաժանել բնակիչներին

Քեսաբին տրամադրված օգնություններն արդեն սկսել են բաժանել բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբին հատկացված օժանդակությունները սկսել են բաժանել բնակիչներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ առաջին նպաստները կտրամադրվեն տների վերականգնման տարբեր աշխատանքների համար: Այնուհետև հաջորդ օժանդակությունը կհատկացվի գյուղատենտեսության, արհեստանոցների վերականգնման, անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար: Կարո Մանճիկյանի խոսքով` առաջին օժանդակությունը, որ բաժանվում է բնակիչներին, տրամադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից: «Այսպես հերթականությամբ բոլոր օգնությունները կհատկացվեն քեսաբցիներին, և կյանքն աստիճանաբար բնականոն հունով կընթանա»,- նշեց Մանճիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը բնակիչներին կենցաղային իրեր է տրամադրել: Անհրաժեշտ պարագաներով փոքր կապոցների օգնություն է տրամադրվել նաև հույն ուղղափառ եկեղեցու կողմից:

Կանայք շարունակում են մաքրության աշխատանքներ կատարել բնարականներում: Ինչ վերաբերում է բերքին, Մանճիկյանը նշեց, որ այս տարվա խնձորի բերքը լավ է: Այդ հանգամանքը կմխիթարի բնակիչներին:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ են կրել: Նրանցից որոշներն անբնակելի են, որոշները հրկիզված, թալանված և կողոպտված են, մյուսները փոքր վնասներ են կրել:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am