Քաղաքականություն

Օբամայի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը. ԱՄՆ դեսպան

1 րոպեի ընթերցում

Օբամայի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայոց ցեղապասնության հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկահայ համայնքի անդամները միասնաբար իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ապրիլի 24-ին հայտրարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Ես այստեղ եմ նախագահ Օբամայի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ: Մեզ հետ են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները: Մի քանի ժամից նախագահ Օբաման հանդես կգա հայտարարությամբ հիշատակի օրվա առթիվ: Վստահ եմ, որ նա կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները` որպես 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկը: Նախագահի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը»,-նշեց ԱՄՆ դեսպանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում